May 27th, 2010

bride corps

Էջեր մահապարտների օրագրերից. ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գումարտակի հրամանատար

Իմ կողմից. բախտ եմ ունեցել 1 ամիս լինելու սպայական կուրսերի մասնակից` Հովսեփ Հովսեփյանի հրամանատարության ներքո: Չափազանց կրթված, խելացի, հայրենամոլ, հրաշալի հռետոր մարդ էր: Հիմա չգիտեմ, թե որտեղ ա, ինչ ա անում, բայց համոզված եմ, որ մեր կուրսեցիների մի 500 հոգուց որեւէ մեկը իր կյանքում երբեւէ չի մոռանա Սովետաշենի գնդի հրամանատար գնդապետ Հովսեփ Հովսեփյանին, նրա կատակները ու խրատները: Հոկտեմբերի 27-ից հետո մի քանի շատ կտրուկ հայտարարություններ արեց, հիշում եմ: Դա չէր կարող անհետեւանք մնալ, ինքներդ եք հասկանում: Սա ա մեր հերոսների ճակատագիրը. չեն զոհվել, որ հետապնդվեն, դատվեն, դառնան քաղբանտարկյալ կամ վտարվեն երկրից...

* * *

Hovsep HovsepianՓորձեմ, մի անգամ էլ ես փորձեմ պատմել այդ մասին, մանավանդ որ կարծես անկեղծանալու հիմնավոր պատճառ ունեմ։ Այս տարիքում իրականացավ իմ նվիրական, թերևս, ամենանվիրական փափագը՝ կիլիկիացի տարագիրների ընտանիքում ծնված, Ֆրանսիայում մեծացած և ուսում ստացած Հովսեփ Հովսեփյանը (ինչո՞վ է կարևոր իսկական անուն-ազգանունս) ամուսնացավ Դադիվանքում։ Ուշադրություն մի՛ դարձրեք այն հանգամանքին, որ առանձնահատուկ առոգանությամբ եմ խոսում մայրենի լեզվով, էությամբ ես միշտ հայ եմ եղել՝ մեծհայրիկիս ու մեծմայրիկիս հետ, որոնց գրկում եմ աչք բացել, ամեն կիրակի հայկական եկեղեցի եմ հաճախել, ազգային սգահանդեսների ու տոնահանդեսների, դաշտահանդեսների մասնակցել։ Ցավոք, մինչև գաղտնի բանակների ստեղծումը, իմ ծննդավայրում՝ Մարսելում, շատ հայեր մոռացել էին իրենց ծագումը, ազգային արմատների մասին այնպես էին խոսում, կարծես իրենց հետ կապ, առնչություն չունեցող մանրամասն էին մտաբերում։ Առանց չափազանցության պիտի ասեմ, որ հայ երիտասարդությանը թմբիրից արթնացնելը մեր զինված պայքարի առաջնահերթ խնդիրներից էր։ 1985 թվականին, երբ ֆրանսիական ոստիկանությունն ինձ առաջին անգամ ձերբակալեց, պաշտոնական մեղադրանք ներկայացրեց, ըստ որի, իբր մասնակցել եմ օդակայանից կենտրոնական դրամատուն խոշոր գումար փոխադրող զրահամեքենայի առևանգմանը։ Բազմաթիվ հարցաքննություններից հետո միայն պարզ դարձավ, որ պարբերաբար գաղտնի տեղեկագրեր են ստացվել, որոնք վկայել են իմ առնչությունները Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում իրագործվող թուրք դեսպանների սպանություններին ու այլ բռնարարքների։ Աստիճանաբար ես զգացի, որ դատավարության ժամանակ չեմ կարողանալու ինքս ինձ արդարացնել, ու մի անգամ էլ քննիչի սենյակից դուրս եկա, փախա։ Նախ թաքնվում էի Ֆրանսիայում, հետո անցա Հարավսլավիա, Հունաստան, Կիպրոս՝ երկու տարում մոտ երեսուն երկիր փոխեցի։ Հենց որ Մոնթե Մելքոնյանը բանտից ազատվեց, որոշեցինք միասին Հայաստւսն գալ։ Իհարկե, տարբեր ճանապարհներով...

Ես առաջին անգամ Արցախ 1990 թվականին Լեոնիդ Ազգալդյանի հետ եմ գնացել։
Collapse )

19 օգոստոսի 1992 թ., Մայրաքաղաքային գունդ


bride corps

Կփրկի՞ որ

«Реал» объявил об отставке Пеллегрини и назначении Моуринью на пост тренера

Президент «Реала» Флорентино Перес объявил об отставке Мануэля Пеллегрини и назначении на пост главного тренера мадридского клуба Жозе Моуринью.

По словам Переса, подписание контракта с португальцем состоится после того, как «сливочным» удастся договориться с «Интером» о расторжении соглашения между миланским клубом и специалистом.

«Мы убеждены в том, что нам нужен свежий импульс, и что Жозе Моуринью – подходящая кандидатура на пост тренера», – цитирует Переса Reuters.

http://www.sports.ru/football/70899739.html
bride corps

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ - 1998. «ԿԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ԾՈՎԸ», ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ

ԳՐՈՂԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

1. Ինչպե՞ս կբնորոշեիք Մարինե Պետրոսյանի գրական աշխարհը։

Գրական էթիկան խախտելով` քննադատի խոսք եմ մեջբերելու. «Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունը... մեր արևելյան նախնական, մինչմուսուլմանական Արևելքի բանաստեղծության այն տեսակն է, որ թաքուն գիտենք, որ մերն է ու մենք ենք, բայց վախենում ենք խոստովանել։ Բանաստեղծություն, որ մաքուր վիճակում քարացել-պահպանվել է մեր ճարտարապետության մեջ»։ Արածս երևի էթիկայի կրկնակի խախտում է, որովհետև Թադևոս Խաչատրյանի խոսքը, որից մեջբերում կատարեցի, գրավոր է, բայց անտիպ։ Բացատրեմ։ 1993 թ. լույս տեսավ «Զերկալո» թերթի «Հայելի» գրական հավելվածը։ Ես ոչ միայն «Հայելիում» ներկայացված 7 բանաստեղծներից մեկն էի, այլև դրա խմբագիրը։ Հավատալով հավելվածի հաջորդ համարը ֆինանսավորելու՝ ինձ տրված խոստմանը, կազմեցի «Հայելի 2»-ը, մի շարք բանաստեղծների ու քննադատների, այդ թվում՝ Թ. Խաչատրյանին խնդրելով պատասխանել պոեզիայի արդի խնդիրներին վերաբերող հարցերի։ Համարը պատրաստ էր, բայց ֆինանսավորում չեղավ, և այն չտպվեց։

Առաջին հարցին այլ կերպ պատասխանել չէի կարոդ. Թ. Խաչատրյանի բնորոշումը ոչ թե պարզապես իմ պոեզիային տրված ամենաբարձր գնահատականն է, այլ, իմ կարծիքով, ամենաճշգրիտը։

2. Ինչպե՞ս եք ընկալում «Գրողը և ժամանակը» հավերժական բանաձևը։


«Գարունին» ներկայացրածս շարքում մի բանաստեղծություն կա, որը, կարծում եմ, «Գրողն ու ժամանակը» բանաձևն իր մեջ ունի.

Գոռգոռոցը երակներիս մեջ
Միայն ես եմ լսում, Հորացիո։

Իսկ նա, ում տեսնում ես,
Ես եմ՝
Գումարած այս անձրևը։


Collapse )



bride corps

ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ. «ՄԱՐԳՈ ՏՈՏԱՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ»

Արփի ՈսկանյանՄարգո տոտան սովորական հայ կին էր, որ մանկուց երազում էր ընտանիք կազմելու մասին։ Երբ լրացավ նրա երեսուն տարին, նա տագնապով հայտնաբերեց, որ իր կյանքի երազանքն իրականանալու մտադրություն չունի, եւ դիմեց փորձված, ավանդական միջոցի. ամեն առավոտ, լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած էր, քնած էին եկեղեցու պահակը եւ ինքը՝ Տեր Աստված, նա ուղեւորվում էր եկեղեցի՝ առաջինը Աստծուն բարլուս անելու, քանի դեռ վերջինս խնդրանք կատարելու ուժն ու բարությունը չէր սպառել։ Բայց շուտով պարզվեց, որ շատերն են երազում ընտանիք կազմել՝ ապավինելով նույն ավանդական միջոցին։ Լարված մրցակցությանը դիմանալու համար Մարգո տոտան ստիպված էր լինում հերթ կանգնել լույսը չբացված, երբեմն էլ, երբ ընտանիք կազմելը դառնում էր օրակարգի անհետաձգելի հարց՝ եկեղեցին փակելու պահից՝ առաջ ընկնելով իր մրցակից-բախտակիցներից։ Տասնհինգ տարի շարունակ ցուցաբերած ամենօրյա, տքնաջան, անխոնջ եւ անբեկանելի համառության շնորհիվ Աստված վերջապես տեղի տվեց եւ անսաց Մարգո տոտայի աղոթքներին՝ նրան ուղարկելով ամուսին երեք երեխայի հետ։ Իրականացավ Մարգո տոտայի մանկական, կարելի է ասել՝ կյանքի երազանքը, եւ ինչպես լինում է երազանքների իրականացումից հետո, նրա հոգին պատեց խոր թախիծը, որի արմատավորմանը նպաստում էր մեկնարկած ճգնաժամային տարիքը։ Հիմա նա չէր շտապում եկեղեցի լույսը դեռ չծագած, բայց այնտեղ էր անցկացնում երեխաների խնամքից ու տնային գործերից պռճոկած յուրաքանչյուր վայրկյանը՝ ըմբոշխնելով երիտասարդ տերհոր՝ հոգին տակնուվրա անող քարոզները։ Մեռոնաբույր եւ խնկահոտ այդպիսի մի քարոզի ժամանակ էր, որ սովորականի պես մտքում մոլեռանդորեն աղոթող Մարգո տոտան Աստծուց գրելու շնորհ ստացավ։ Նա պայուսակից հանեց թուղթուգրիչը եւ տեղում բանաստեղծություն երկնեց, չգիտես ինչու՝ հայրենասիրական թեմայով։ Տերհայրը կասկածանքով վերաբերվեց Մարգո տոտայի շնորհին, քանի որ նման «հրաշքները» սովորական բան էին աղանդավորական ժողովներում, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցում եթե նույնիսկ երբեւէ նման բան պատահել էր, ապա միայն շա՜տ սուրբ մարդկանց հետ եւ այն էլ շա՜տ վաղուց։ Collapse )