aramazd (aramazd) wrote,
aramazd
aramazd

Category:

Բրյուսելի, ՆԱՏՕ-ի, դա Վինչիի, Հռոմի, Սվամի Վիվեկանանդայի, Բորիսի, փոխօգնության մասին եւ ավելին

Դե հա, 4 օր, Բրյուսել, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան... ինձ նման նախկին homo soveticus-ի համար քիչմը տարօրինակ ու անսպասելի ուղեւորություն էր, բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

12 հոգի էինք. "opinion formers from Armenia" հնչեղ անունով խումբ էր: Ընդ որում, ես նույն հաստատություն ներկայացնող երկրորդն էի՝ երկու դեպքերում :) ․ Հայ ազգային կոնգրես՝ Մուսինյան Արմանի հետ միասին, եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Աշոտ Բլեյանի հետ միասին :)

Բրյուսելը

Քաղաքը դեռ ինքնաթիռի պատուհանից հիացրեց կանաչի իր առատությամբ: Արդեն քաղաքի փողոցներով զբոսնելիս չէինք դադարում հիանալուց, թե ինչպիսի լուծումներ էին գտել՝ մեկ ավելի թուփ տնկելու, մեկ ավելի ծառ ունենալու համար: Օրինակ՝ այսպես․

P1140937P1140952P1140938

Կլասիկ եվրոպական գեղեցիկ քաղաք էր Բրյուսելը՝ հին ու գեղեցիկ շենքերով, սալահատակ փողոցներով, թարմ կանաչ բուլվարներով, մոդերն քանդակներով, թանգարանների ու պատկերասրահների առատությամբ ու իհարկե մարդկանցով՝ նեո-եվրոպացիներով... արաբներ, սեւամորթեր, արեւելաեվրոպացիներ, նախկին ասիացիներ կամ նրանց ժառանգներ... դեմ չեմ, բայց կողքից որ նայում ես, մի քիչ շոկային է, ինչ ուզում եք՝ ասեք:

Այ դրանցից մեկն էր, որ իբր ծխախոտ վառելու համար մոտեցավ մեր խմբից մեկին ու աննկատ վերջինիս զրկեց իր դրամապանակից: Պատահեց նաեւ էդպիսի դիպված...

Ինչպես միշտ օտարության մեջ՝ իմ սիրած զբաղմունքը քաղաքում զվռնելն էր, քայլելը, մարդկանց նայելը, ուսումնասիրելը, գուշակելը, հիշելը, զգալը... նույնն արեցի Բրյուսելում, ու շնորհակալ եմ քաղաքին՝ ինձ դրա հնարավորությունը տալու համար: Բրյուսելին ու էդ օրերի բրյուսելցիներին, լինեին նրանք՝ մշտական բնակվող թե զբոսաշրջիկ:

ՆԱՏՕ-ն

Տպավորիչ շինություն, զինվորականների առատություն, գաղտնիություն, ցուցանակներ... ունայնություն՝ ծայրից ծայր: Ինչպես աշխարհի բոլոր, առանց բացառության բոլոր բանակներն են եղել, կան եւ կլինեն: Մարդկային կուրության, մարդու մեջ եղած գազանին սնելու վկայություններ, անանցն ու անցավորն իրարից տարբերելու անընդունակ լինելու ապացույցներ...

Մեզ հետ հանդիպողներից ոմանք շատ տպավորիչն էին, իսկ մասը՝ էդքան էլ չէ: Արժե՞ր արդյոք գնալ ՆԱՏՕ: Այո, անխոս: Ինչպես իմաստ ունի ինքներս մեր մեջի գազանին ճանաչենք, էդպես էլ իմաստ ունի ճանաչել, թե ինչքան կարող ենք բոլորով, որպես համայն մարդկություն, հեռանալ ինքներս մեզնից ու Աստծուց: Ճշմարիտ մարդուց: Մարդուց:

Լեոնարդո դա Վինչին

Գնացի դա Վինչիի ցուցահանդեսի, բայց ոչ թե նկարներն էին, այլ իր ինժեներական գործերը ու իր մասին պատմող նյութեր, Մոնա Լիզայի վերլուծությունը, եւ այլն, եւ այլն...

Երբ մի երիտասարդ աշկերտի ընդունեց Լեոնարդոն, հասկացավ, որ էնքան է սիրում նրան, որ կյանքն այլեւս առաջվանը չի լինելու... ու կնքեց նրան «դեւ» անունով:

Խաղաղության արժեքն էդքան իմացողը ու իր սարսափելի չքնաղ գծագրերը՝ զենքերի, մահ տարածող գործող ու երեւակայական սարքերի ու մեքենաների... մարդու մեջ ապրող գիշատիչն ու Աստված՝ կատարելության մեջ: Նայում էի Լեոնարդոյի գծած սայրերը... Նույն գեղեցկությամբ մեր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը դրվագել էր Ստալինի/Մայր Հայաստանի արձանի պատվանդանի դռան զարդանախշերը... աներեւակայելի գեղեցկության գծագրեր:

Դիտեցի ֆիլմեր իր մասին, կարդացի վերջին բացահայտումները... գիտնականների անիմաստ տվայտանքների մասին իմացա, դոլարով կամ եվրոյով գնահատվող գլուխգործոցների... ժպտացի ու հիացա, հիացա ու ժպտացի :)

P1160058P1160060
P1160059P1160061

Հռոմը

Ա՛խ այդ Հռոմը, ուր տանում են բոլոր ճանապարհները...

Բուխարեստ-Հռոմ չվերթի ինքնաթիռը հրաշքով կարողացավ վթարային վայրէջք կատարել Հռոմի օդանավակայանում:





Մենք դա դեռ չգիտեինք, բայց էդ արտակարգ պատահարի հետեւանքով մենք պետք է 3 ժամ ուշացումով լքեինք Բելգիայի մայրաքաղաքը ու վազեվազ մեր gate-ի մոտ հասնելուց հետո բացահայտեինք, որ Երեւան թռչող մեր ինքնաթիռը 10  րոպե առաջ օդ է բարձրացել...

Նույն վիճակում հայտնվնել էին եւս մի 100 հոգի՝ տարբեր ազգերի, տարիքի, սեռի... գետիններին, գոռգոռացող, բողոքող, շվարած...

Սվամի Վիվեկանանդան

Իմ սիրելի Sony eReader-ը, բնականաբար, հետս էր: Վերջին ամսվա ընթացքում զուգահեռ կարդում էի Պրեխտի «Սերը» ու Հերման Հեսսեի «Նամակները»: Միմյանցից սարսափելի տարբեր երկու գիրք :) Բայց երբ մեր խմբի անդամներն ու մնացածը նեղված փորձում էին ելքեր գտնել՝ գիշերը օդակայանում անցկացնելու հեռանկարից խուսափելու համար, ես հատակին նստած որոշեցի կարդալ Սվամի Վիվեկանանդայի հոդված-ելույթներից մեկը: God and Man.

Գիտեմ, որ նախկինում եթե կարդայի նման մի տեքստ, կեսից ավելին չէի հասկանալու, չէի զգալու: Այլ էր հիմա: Գիտեմ, որ անհամեստ կհնչի, բայց ասեմ․ ես էլ կգրեի էդ ամենը :) Լուրջ եմ ասում :) Մի՛ ժպտացեք :)

Ահա մի փոքրիկ կտոր-առակ՝ նշածս գործից․

Есть два сорта мужества: одно побуждает человека в бою бросаться на неприятельские пушки, - это мужество тигра, волка, даже муравья. Но есть другое мужество, - мужество духовное. [...] Во время индийского восстания в 1857г. один магометанин смертельно ранил ножом одного отшельника. Индусы-повстанцы поймали его и привели к умирающему, предлагая убить разбойника, но отшельник запретил это и обращаясь к магометанину проговорил: "И все же, брат, ты - это Он, ты - это Он!..." И испустил дух... Это вот, иное мужество.

Եթե հոգեհարազատ բան նկատեցիք ու ցանկանում եք ընթերցել ամբողջ հոդվածը, ահա հղումը:

Ու մինչ խմբակիցներս փորձում էին կողմնորոշվել, թե ինչ անեն, ես վերջացրեցի էդ հրաշք գործը, վեր կացա ու փորձեցի որեւէ կերպ օգտակար լինել, չնայած որ էդ հարայհրոցն ու խուճապը ուղնուծուծով ունայնություն ու կուրություն էր իմ աչքին:

Բորիսը

Իիտալիայում Հայաստանի հյուպատոոսի հետ կապվելու միտքն առաջինն արտահայտեց ղարաբաղցի բլոգգեր Խանումյան Հայկը, նույն ինքը՝ haykkhanumyan-ը: Հայաստանյան կապերի միջոցով գտանք Իտալիայում մեր երկրի դեսպանության հեռախոսի համար, կապվեցինք, եւ, ով հրաշք, մի քանի ժամ անց հայտնվեց մեր հյուպատոս Բորիս Սահակյանը, ով բավական երիտասարդ, բարետես, համեստ ու հանգիստ մարդու տպավորություն էր թողնում:

Էդ ընթացքում իտալացիները բառիս բուն իմաստով փակեցին օդանավակայանի մի որոշ հատված ու բոլորիս հետ միասին անցան հիմնական մասը, որտեղ էլ մենք գիշերեցինք՝ լրիվ մենակ: Այսինքն՝ ոչ Ալիտալիայից մարդ կար, որ ոստիկան կար, ոչ օդանավակայանի աշխատող կար... քայլում էի երկարուձիգ միջանցքով ու ապշում, թե ինչպես կարող էին այ էսպես թողնել ու գնալ :)
Առավոտյան Բորիսը կրկին մեզ հետ էր: Եկավ ու Ալիտալիայի հետ սկսեց բանակցել՝ մեզ Հայաստան հասցնելու ուղիներ գտնելու շուրջ: Մենք համաձայն էինք նույնիսկ խումբը կիսելու կամ, ասենք, չորս մասի բաժանելու տարբերակին... Հա, ասեմ, որ մի հատ կռուասան ու մի բաժակ կապուչինո մեզ տվեցին առավոտյան, որպես մեր նախաճաշ :) Անցավ մի քանի ժամ, ու 12-ի կողմերը Բորիսն եկավ մեզ մոտ՝ ավետելով, որ բոլորով թռնելու ենք Հռոմ-Ֆրանկֆուրտ-Պրահա-Երեւան երթուղով :) Բորիսը մեր հերոսն էր :)
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է ասեմ, որ հիացա իր արած ոչ միայն գործով, դրա արդյունքով, այլեւ էն դիրքով ու վարքի ոճով, որով ինքն իրեն պահեց էդ ընթացքում․ զուսպ, համեստ, առանց ավելորդությունների, սեփական պատասխանատվությունն ընկալող, գլուխը կախ իր գործն անող մարդ էր մեր հյուպատոսը: Երանի նման պետական պաշտոնյաներ շատ հանդիպենք մեր կյանքւոմ...

Բորիս ջան, շնորհակալ ենք:

Փոխօգնության մասին

Մեր խմբի վրա ոնց որ մեղր քսած լիներ: Ու էդ մեղրը եթե ունենար անուն, ապա կկոչվեր Հայկ Խանումյան :) Սկսած Բրյուսելից ու վերջացրած Պրահայով, մենք ճանապարհին միշտ հանդիպում էինք օգնության կարիք ունեցող հայերի ու միշտ օգնում: Վահրամը, Հայկարամ պապին, էն մյուս պապին, էն արտաշատցին, էն կարմիր մայկայով տղեն․․․ ո՞ր մեկին ասեմ: Ու էդ օգնելու հարցում մեր «մոմը» Հայկն էր:

Ընդհանրապես, ուրախ էի, որ իմ ու Հայկի օնլայն ծանոթությունը սահուն դարձավ օֆլայն համատեղ կյանք՝ հիմնականում՝ օդանավակայաններում ու ինքնաթիռներում :) Ու Հայկը իր օրինակով մեզ ու շատերի դաս էր տալիս, փոխօգնության, համբերության ու նաեւ համարձակության դաս:

Ամփոփում

Եթե մեր ուղեւորությունն ինձ այլ բան չտար, քան Էդուարդ Աթանեսյանի ու Խանումյան Հայկի հետ հանդիպելը, միեւնույնն է կասեի, որ արժեր ճամփա ընկնել :) Էդիկին շատ հավանեցի․ հարազատ մտածողություն ուներ: Համարյա իմ չափ իմաստուն տղա ա :)))))

Մեր խումբը շատ լավն էր: Ու շատ հաճելի էր թե՛ հին, թե՛ նոր ծանոթների հետ շփումը:

Ապրեն Նառան ու մյուս կազմակերպիչները: Իսկ մեր խմբով մենք դեռ կհավաքվենք իրա գլուխ, մանավանդ, որ մեր հյուպատոս Բորիսը խոստացել ա ամռանը գալ Հայաստան ու մեզ հանդիպել :)

ՀԳ․ Դեռ շատ բան ունեմ պատմելու, բայց էս անգամ՝ էսքանը, պլյուս ֆոտոշարք :)

P1140941P1140944P1140945
P1140960P1140962P1140971
P1140977P1140990P1150017
P1150053P1160009P1160015
P1160019P1160022P1160035
P1160045P1160049P1160063
Tags: alitalia, bloggers, nato, photo, politics, անձնական, հուշեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 12 comments