bride corps

01.10.2018. Ազնավուրը ճամփա ընկավ...

էսօր բոլորս ենք սգում Շառլի մահը, թեկուզ շատերս ենք հասկանում, որ նա ապրեց երկար, լի, հարուստ, անմոռանալի կյանք... մեկ ա կորուստ ա բոլորիս համար...

կոնկրետ ես դեռ ոչ էլ գիտակցում եմ, որ մի ամբողջ էպոխայի էջ փակվեց...

էստեղ ուղղակի ուզում եմ մի հատ տեքստ դնել, որը ժամանակին հայտնաբերել էի՝

«Ազնավուրը հայերեն»

Collapse )
bride corps

Հրաշքներով լի իմ կյանքի մայիսյան մի օրը

Ուզում եմ երկա՜ր դադարից հետո օգտվել իմ բլոգից՝ մի գրառմամբ պատմելու ձեզ էսօրվա հրաշալի ու հարստացնող օրվա մասին՝ լի արվեստով ու սիրուն-սիրելի մարդկանցով ։)

Առավոտ

Օրս, իր սովորական տարբեր գործողություններից հետո, իրականում սկսվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն էս տարի ավարտող մի անհավատալի երեւույթի՝ Նինա Մամարյանի գրած էս նյութի ընթերցմամբ՝ «Կազուս mskh»։
Ես լուրջ էսօր մտածում էի մի բան՝ մի՞թե մեր ժամանակ կային 10-րդ դասարանցիներ, ովքեր էսքան իմաստուն էին, էսքան անկեղծ, էսքան համարձակ, էսքան փնտրող… Եթե կային, ո՞վքեր էին դրանք… Չեմ կարծում, որ Մհերը կամ ես նման տեքստ գրեինք էս տարիքում… Հը՞, սերնդակիցներ ջան, դուք նման երեւույթների հանդիպած կայի՞ք մեր պատանեկության-դեռահասության տարիներին…

Collapse )
bride corps

Տրիվիալ մտքեր. Մաս Դ

Ինքնասպանության մասին

Մի անգամ, դեռ ուսանող ժամանակ, Մհերը (եղբայրս, ով ինձնից մի երեք անգամ ավելի շատ գրքեր է կարդացել), ինձ մի հարց ուղղեց՝ «Գիտե՞ս, թե որոնք երկու աններելի մեղքերը»: Չգիտեի: Ասաց՝ «Մեկը՝ ինքնասպանությունը, մյուսը՝ Աստծուն հայհոյելը»... Դա երեւի մի 20 տարի առաջ էր, պետք էր ապրել դեռ մի էդքան՝ խորապես զգալու ու հասկանալու համար, թե ինչու է ինքնասպանությունը չներվող մեղք, մի աններելի արարք:

Ինքնասպանության թեման մի չարագուշակ ձգողականություն ունի, մի աներեւակայելի մագնիսական դաշտ... Անձամբ իմ կյանքում ինքնասպանության հետեւանքով ունեցել եմ երկու ցավալի կորուստ, ու էն ամենը, ինչ պատրաստվում եմ գրել, ոչ մի այլ նպատակ չունի, քան՝ փորձել ցույց տալ երեւույթի մի ուրիշ հատույթը, մեկ ուրիշ ռակուրսից միասին խորհել էս տարօրինակ ու գայթակղիչ արարքի՝ սեփական կյանքին վերջ տալու շուրջ: Նեղացնելու կամ ցավեցնելու նպատակ չունեմ, բայց եւ չեմ կարող անկեղծ չլինել:

Collapse )

04.11.2013

* * *

Հղումը facebook-ում. https://www.facebook.com/notes/592181114157239/

222
bride corps

Տրիվիալ մտքեր. մաս Գ

Կրթության ու գիտության մասին

Ամենաիսկական, ճշմարիտ կրթությունն ինքնակրթությունն է: Ամենաարդյունավետ ճանապարհը՝ դրան հասնելու՝ այնպիսի կրթական միջավայր ստեղծելը, որտեղ երեխային, պատանուն, երիտասարդին ոչ թե կսովորեցնեն երկրորդական ու երրորդական կարեւորության բաներ, այլ նախ դաշտ կբացեն ամենակարեւորի, ամենաէականի շուրջ սեփական մտորումների ու այլոց մտորումների նկատմամբ հետաքրքրասիրության, պրպտելու, խորանալու համար: Սովորեցնել, թե ինչու եւ ինչպես է պետք զբաղվել ինքնակրթությամբ՝ այդ ընթացքում հնարավորինս ուշադիր լինելով աշակերտի/ուսանողի մտքի ու հոգու ազատության նկատմամբ: Տալ խորհուրդներ, չսահմանել տաբուներ:

Collapse )

11.10.2012

* * *
Հղումը facebook-ում. https://www.facebook.com/notes/407466385962047/
bride corps

Տրիվիալ մտքեր. մաս Բ

Նյութականի մասին

Ուշադրության, ժամանակի, միջոցների, մտքերի, մտահոգության այն ծավալը, որն ուղղում ենք նյութականի պահպանմանն ու ավելացմանը, մեզ միայն հեռացնում է հոգեւորից, իրական արժեքներից ու Աստծուց: Կարիերա, պաշտոններ, փող, վայելքներ, փառք, հարստություն, արժեթղթեր, անշարժ գույք, խմիչք, հաշիշ, մարմնական հաճույքներ... Որքա՜ն ողորմելի ենք մենք:

Եթե կա ժամանակի, ռեսուրսների, էներգիայի ծախսման մեկ արժանավոր տեղ, մեկ նպատակ, դա ուրիշին տալն է, անընդհատ տալը: Իրականում չկա «ուրիշ», չկա «օտար», ու չկա ավելի վեհ զբաղմունք, քան մեկ մարդու մեկ օրը դեպի լավը փոխելը: Կյա՞նքը փոխել, մտածելակե՞րպը փոխել, անհավատությունից բերել հավատի՞ - անհավանական է թվում, բայց հնարավոր է. հիանում եմ բոլորն էն մարդկանցով, ովքեր թե իրենց կենդանության օրերին, թե մեռնելուց հետո հենց դա են արել ու անում: Բայց ասում եմ՝ թեկուզ մեկ մարդու մեկ օրը փոխելը էն արժանի նպատակն է, որի համար արժե ծախսել ժամանակ, նյարդեր, զգացմունքներ, էներգիա, միջոցներ:

Մի իսպանական երգում տողեր կային, որոնց շատ նման միտք գտա Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատանիում».Collapse )
bride corps

Տրիվիալ մտքեր. մաս Ա, Կամ՝ մարսելով էն, ինչ ինձնից առաջ շատերն են հասկացել ու ձեւակերպել

Հավատի ու կրոնի մասին

Հասկացա, որ ես քրիստոնեա չեմ: Դա տեղի ունեցավ էն բանից հետո, երբ համոզվեցի, որ հավատավոր, հավատացող, աստվածասեր եմ: Զարմանալի ոչինչ չկա. անկախ նրանից, թե ինչ անուն ենք տալիս Աստծուն, Աստված մեկն է, ընդամենը մեն-միակը: Ու գուցե էդ Աստված ընդամենը իմ ու քո հոգին է, բայց միեւնույնն է, նա մեկն է ու միակը: Հետեւաբար, չկա ճշմարիտ կրոնավոր, ճշմարիտ հավատավոր, ով արժանի չլինի հանդուրժման, եւ չկա նման մեկը, ով ինքը հանդուրժող չէ: Նախեւառաջ՝ այլ կրոնների ու դավանանքների նկատմամբ: Այսինքն՝ երբ մեր այսպես կոչված հոգեւորականները հետապնդում են այսպես կոչված աղանդավորներին, նրանք գործում են ընդդեմ Աստծո, ընդդեմ հավատի, մասնավորապես՝ հակաքրիստոնեաբար: Կրոնների տարբերությունը սոսկ արտաքուստ է, ծեսերի, սիմվոլիկայի, ռիտուալների առումով: Հետեւաբար՝ ես գրեթե նույնչափ մուսուլման ու բուդդայական եմ, որքան քրիստոնյա: Էն տարբերությամբ, որ քրիստոնեական տեքստերին, սիմվոլներին ու ծեսերին մի քիչ ավելի լավ եմ ծանոթ: Իսկ ներքուստ, բովանդակությամբ՝ ճշմարիտ կրոնները նույնն են ու չեն կարող նույնը չլինել:

Կարեւոր չէ, թե մարդ արարածին ինչ ճանապարհով ես մոտեցնում Աստծուն, կարեւոր չէ, թե ինչ եղանակներով ես կատարելագործում, մաքրում, երջանկացնում նրան: Կարեւորը, որ մարդ արարածը դառնա ավելի լավը, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի լայնահոգի ու ներող: Եվ ուրեմն՝ ես հարգում եմ կրոնական էն ատրիբուտները, սիմվոլներն ու ռիտուալները, որոնք մարդուն թեկուզ մի փոքր մոտեցնում են Աստծուն: Ես հարգում եմ ՀՈԳԵվոր գրականությունը, երգերը, շարականները, ծեսերը... այն ամենը, որում հոգի կա դրված: Իսկ եթե կա հոգի, չի կարող տեղ լինել անհանդուրժողականության ու ատելության:

Collapse )

June 10, 2012
bride corps

Բրյուսելի, ՆԱՏՕ-ի, դա Վինչիի, Հռոմի, Սվամի Վիվեկանանդայի, Բորիսի, փոխօգնության մասին եւ ավելին

Դե հա, 4 օր, Բրյուսել, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան... ինձ նման նախկին homo soveticus-ի համար քիչմը տարօրինակ ու անսպասելի ուղեւորություն էր, բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

12 հոգի էինք. "opinion formers from Armenia" հնչեղ անունով խումբ էր: Ընդ որում, ես նույն հաստատություն ներկայացնող երկրորդն էի՝ երկու դեպքերում :) ․ Հայ ազգային կոնգրես՝ Մուսինյան Արմանի հետ միասին, եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Աշոտ Բլեյանի հետ միասին :)

Բրյուսելը

Քաղաքը դեռ ինքնաթիռի պատուհանից հիացրեց կանաչի իր առատությամբ: Արդեն քաղաքի փողոցներով զբոսնելիս չէինք դադարում հիանալուց, թե ինչպիսի լուծումներ էին գտել՝ մեկ ավելի թուփ տնկելու, մեկ ավելի ծառ ունենալու համար: Օրինակ՝ այսպես․
Collapse )